Ռուսական կողմն Ուկրաինայում հարվածել է 4000 տոննա հեղուկ գազով բեռնված թուրքական նավին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ռուսական ուժերը երկուշաբթի թիրախավորել են թուրքական սեփականություն հանդիսացող ORINDA նավը, երբ այն խարսխված էր Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստում, ինչի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել, մոտակա շրջանների բնակիչներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով, գրում է Turkiye today-ը։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Սև ծովում թուրքական դրոշի ներքո կամ թուրքական սեփականության մի քանի առևտրային նավեր վնասվել են հակամարտության հետ կապված հարվածներից։

Մոտավորապես 4000 տոննա հեղուկ գազ (LPG) տեղափոխող նավը հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի կողմից ուկրաինական ենթակառուցվածքների և ծովային թիրախների վրա շարունակական հարձակման ժամանակ։ Իզմայիլից Դանուբ գետի մյուս կողմում գտնվող ռումինական Պլաուրու գյուղի բնակիչները տարհանվել են նավի վրա բռնկված հրդեհից հետո։

Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչությունը հաստատել է, որ անձնակազմի բոլոր 16 թուրք անդամներն անվտանգ տարհանվել են նավից։ Նշվում է, որ նրանք տեղափոխվել են անվտանգ վայր։

Ուկրաինացի հրշեջները ժամանել են դեպքի վայր՝ հրդեհը մարելու համար։ Իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի մարումից հետո կկատարվի վնասի մանրամասն գնահատում։ Թուրքական իշխանություններն էլ հավելել են, որ ուշադիր հետևում են իրավիճակին և կապի մեջ են Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ։

Երկուշաբթի տեղի ունեցած միջադեպի ժամանակ ռուսական հրթիռային հարված է հասցվել Օդեսայում գտնվող Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերության՝ DTEK-ի կողմից շահագործվող էներգետիկ օբյեկտին։ Հարձակման հետևանքով 36,500 տնային տնտեսություններ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։

Պաշտոնյաները հայտնել էին, որ մոտ 4,000 տների էլեկտրաէներգիան վերականգնվել է պահեստային գծերի միջոցով, մինչդեռ մնացած 32,500-ի համար ենթակառուցվածքի վերանորոգումը զգալի ժամանակ կպահանջի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի