Մասիս համայնքը նոր ղեկավար ունի․ Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանի ընկերն է

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Մասիսի ավագանին այսօր՝ նոյեմբերի 17-ին, համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նորայր Հակոբյանին ընտրեց Մասիսի համայնքապետ։

Հակոբյանն իր ելույթում նշել է, որ իրենց աշխատանքի արդյունքում մասիսցին պիտի զգա, որ Դավիթ Համբարձումյանի կողմից ձևավորված թիմը «արժանապատվորեն շարունակում է կառավարել Մասիս համայնքը»։

«2016 թվականին, երբ Դավիթով նոր շունչ առավ Մասիս քաղաքը, արդեն ակնհայտ էր, որ 2021 թվականի խոշորացումից հետո Դավիթ Համբարձումյանի կողմից ձևավորված քաղաքական թիմի կարգախոսը լինելու է «Ապացուցելու ենք աշխատանքով», քանի որ քաղաքում իրականացված և այդ նոր շունչը զգում էին մեր քաղաքի շուրջ գտնվող գյուղական բնակավայրերը։ Իսկ 2021 թվականի ընտրություններից հետո արդեն այդ նոր շունչը, այդ զարգացումը տեղափոխվեց նաև 26 գյուղական բնակավայրեր։

Ինչո՞ւ եմ վստահ կամ գուցե ինքնավստահ ասում՝ կարող եմ շարունակել, քանի որ 2016 թվականից ես և իմ ընկեր, իմ ղեկավար Դավիթ Համբարձումյանը կողք կողքի ենք եղել, աշխատել և փորձել լուծել անլուծելին։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Համբարձումյանին և ևս մեկ անգամ ծափահարել նրա մարդ տեսակի համար»,-ասաց Հակոբյանը, ինչից հետո ծափահարություններ հնչեցին նիստերի դահլիճում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և չի մասնակցել նիստին։

Նշենք, որ ավագանիում «Դավիթ Համբարձումյան դաշինքն» ունի 14 մանդատ, ՔՊ-ն ունի 12 մանդատ և մեկ ավագանու անդամ ազատ կարգավիճակով է։

Հիշեցնենք, որ Մասիսի արդեն նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31-ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:

Նա պնդում է` ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետի թեկնածու լինելու իր որոշման համար:

Դավիթ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Նորընտիր Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանի ընկերն է։