Թրամփը կրկին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ առևտրային գործընկերներին․ Իրանը նույնպես կարող է ներառվել այդ ցանկում

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության անդամները մշակում են օրենք, որով պատժամիջոցներ են նախատեսվում ցանկացած երկրի նկատմամբ, որը կշարունակի գործարքներ կնքել Ռուսաստանի հետ Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ժամանակն է, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, Թրամփը պատասխանել է․ «Ես լսել եմ, որ նրանք աշխատում են դրա վրա, և ես համաձայն եմ դրա հետ։ Հանրապետականներն առաջ են մղում շատ ուժեղ օրինագիծ, որը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկրի նկատմամբ»։

Նրա խոսքով՝ Իրանը կարող է ավելացվել այդ երկրների ցանկին։

Այս տարվա ապրիլին սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլյումենտալը կոչ էին արել մինչև 500 տոկոս առևտրային մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ են գնում ու  չեն աջակցում Ուկրաինային ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում։

«Հնդկաստանը և Չինաստանը գնում են Պուտինի նավթի 70%-ը՝ շարունակելով նրա ռազմական մեքենան աշխատեցնել։ Իմ օրինագիծը համահեղինակել են 84 սենատորներ։ Այն թույլ կտա նախագահին պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ՝ Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորումը դադարեցնելու և նրանց բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար»,- բացատրել էր Գրեհեմն իր նախաձեռնության մասին։

Նա հունիսի վերջին  հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահն աջակցում է իր նախաձեռնությանը, սակայն ավելի ուշ Թրամփը 500 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու գաղափարն անվանել էր «մի փոքր անիմաստ», քանի որ այդ մեթոդը «կորցնում է իր իմաստը» որոշակի կետից այն կողմ։

«100 տոկոսանոց մաքսատուրքերը կծառայեին նույն նպատակին»,- ասել է ԱՄՆ նախագահը հուլիսին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

Հուլիսի վերջին ԱՄՆ-ը 25 տոկոսով բարձրացրել էր մաքսատուրքերը Հնդկաստանից ապրանքների համար՝ հղում անելով երկրի կողմից Ռուսաստանից նավթի շարունակական գնումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի