Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31,527 ընտրող
Քաղաքականություն
16.11.2025 | 21:03
20:00-ին քվեարկություն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12% կամ 31527 ընտրող։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։
