ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Նյու Դելիում անցկացվող բարձրագույն կրթության 14-րդ միջազգային համաժողովին

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է բարձրագույն կրթության 14-րդ միջազգային համաժողովը, որին  մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է շուրջ 20 պետության 200 ներկայացուցիչ: Հիմնական նպատակն է ներկայացնել բարձրագույն կրթության նոր հնարավորությունները` արձագանքել համաշխարհային նոր մարտահրավերներին, փոխկապակցել բարձրագույն կրթությունը, հետազոտությունը, աշխատաշուկան և արտադրությունը:  Միջոցառմանը հրավիրված են Աֆրիկայի, Ասիայի, Միջին Արևելքի և ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության համակարգի պատասխանատուները և համալսարանների ղեկավարները:

Համաժողովի շրջանակում նախատեսվում է բարձրագույն կրթության ցուցահանդեսի բացում, որի ընթացքում ներկայացվելու են մասնակից երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ ու ելույթներ, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները և համաշխարհային փորձը: Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է նաև Դելիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փոխնախարարը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, բովանդակային ծրագրերը և օրենսդրական նոր նախաձեռնությունները` առանձնակի կարևորելով կրթության որակի ապահովումն ու կրթության կառավարման համակարգի ապաքաղաքականացումը: Նախարարի տեղեկալը շեշտել է, որ ԿԳ նախարարության առաջնահերթությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ` կրթության ոլորտում կայուն զարգացում ապահովելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-հնդկական համագործակցության զարգացումը կրթության և գիտության բնագավառում: Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով կարևորել է հայ համայնքի դերը: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համայնքի՝ Դելիում կիրակնօրյա հայկական դպրոց հիմնելու նախաձեռնությանը, մասնավորապես վերապատրաստումներ կազմակերպել և նպաստել դպրոցի կարողությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչների հարցերին: