ՎԶԵԲ-ն Ամերիաբանկին տրամադրում է 150 մլն եվրո՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման ու կանաչ ներդրումների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկը 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում կստանա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Սա ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի մասնավոր հատվածում իրականացրած առայժմ ամենախոշոր գործարքն է, ինչը վկայում է Ամերիաբանկի նկատմամբ միջազգային կառույցների բարձր վստահության մասին։

Այս համագործակցությամբ Ամերիաբանկը մատչելի ու հասանելի վարկեր կտրամադրի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ ուշադրության կենտրոնում պահելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։

«Այսօր մենք ՎԶԵԲ-ի հետ ստորագրում ենք 150 միլիոն եվրո ընդհանուր սահմանաչափով ֆինանսավորման պայմանագիր ՓՄՁ-ների և կանաչ ծրագրերի աջակցության նպատակով: Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ նշանակալի համատեղ ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին՝ բավարարելով նրանց ֆինանսավորման կարիքները, ինչպես նաև ընդլայնել մեր բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի քանակը»,- իր խոսքում ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Ֆինանսավորման զգալի մասը կուղղվի կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։ Ֆինանսավորումը տրամադրվելու է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո, ապա  50 միլիոն եվրո տրանշերով։ 

«Հատկապես կարևոր է կանաչ ֆինանսավորման սահմանաչափը` 60 միլիոն եվրո, որը կուղղվի կանաչ ներդրումների իրականացմանը։ Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև Երևանից դուրս՝ մարզերում գործող հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն, ավելի անկախ և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ Ես ուրախ եմ ստորագրել այս գործարքը։ Լիահույս ենք, որ նշված վարկային գծերը կօգտագործվեն սահմանված ժամկետներում՝ ի նպաստ հայկական ՄՓՄՁ-ների։ Շնորհակալ եմ ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցության համար»,- ընդգծեց ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանն ու գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ 

Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար Ամերիաբանկը լայն ներկայացվածություն ունի մարզերում և ակտիվ է թվային լուծումների զարգացման գործում։

«Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության՝ ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարօրության»,- նկատեց Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը։

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1,3 տրլն  դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով։ Իր թվային լուծումների և մեծ քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։

Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2,6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան