Թուրքական հրշեջ ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Խորվաթիայում պլանային սպասարկման թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Անտառտնտեսության գլխավոր վարչության (OGM) հրշեջ ինքնաթիռը։ Նախարարությունը հաստատել է, որ միջադեպի ժամանակ օդաչուն զոհվել է, գրում է Bianet-ը։

Հաղորդվում է, որ նախօրեին տեղական ժամանակով 10:24-ին OGM-ի կողմից շահագործվող երկու AT802 հրշեջ ինքնաթիռներ մեկնել են Չանաքքալեի հյուսիսարևմտյան նահանգից՝ ուղևորվելով Զագրեբ՝ պլանային սպասարկման համար։ Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երկու ինքնաթիռներն էլ գիշերային վայրէջք են կատարել Ռիեկայի օդանավակայանում: Դրանից հետո երկու ինքնաթիռներն էլ ուղևորվել են Զագրեբ, սակայն եղանակի վատթարացման պատճառով ստիպված են եղել վերադառնալ Ռիեկա։

«Ինքնաթիռներից մեկն անվտանգ վայրէջք է կատարել Ռիեկայի օդանավակայանում։ Մյուս ինքնաթիռի հետ ռադիոկապը կորել է տեղական ժամանակով 18:25-ին՝ վերադարձի թռիչքի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Խորվաթիայի իշխանությունների հետ համակարգված որոնողական-փրկարարական աշխատանքներ են սկսվել։ Ավելի ուշ Թուրքիայի  գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հաստատել է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են, օդաչուն մահացած է գտնվել։

«Խորվաթիայում ռադիոկապը կորցրած OGM հրշեջ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են։ Ցավոք, մեր օդաչուն նահատակվել է»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջան-Վրաստան սահմանին վթարի էր ենթարկվել Թուրքիայի ՊՆ-ի  C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռի, որում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի