Միայն ՀՀ-ն է, որ ՌԴ-ն չի վերցրել վերահսկողության տակ․ սա ինքնիշխանության կառուցման աննախադեպ շանս է․ Գիորգի Թումասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

«Ռուսաստանն է Հայաստանի դեմ լրջագույն հիբրիդային պատերազմ ծավալում»,- Factor TV-ի հարցազրույցում պնդում է միջազգայնագետ Գեորգի Թումասյանը՝ վերլուծելով Ռուսաստանի կողմից Հայաստանի և Վրաստանի դեմ տարվող քաղաքականությունը։ Փորձագետի խոսքով՝ Մոսկվայի նպատակն է թույլ չտալ տարածաշրջանի երկրների ինքնիշխանացումը և պահպանել իր ազդեցությունը առանցքային լոգիստիկ ուղիների վրա։
Նա արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե, իբր, Արևմուտքը Վրաստանում «հիբրիդային փառքով» է հանդես գալիս՝ միջամտելով երկրի ներքին գործերին։ Գեորգի Թումասյանը հակադարձել է այս պնդմանը՝ շեշտելով, որ Վրաստանում տեղի ունեցող գործընթացները ժողովրդավարության պաշտպանություն են, ոչ թե արտաքին միջամտություն։

«Վրաստանի բնակչության 80%-ը ցանկանում է եվրոպական ինտեգրացում։ Այդ դեպքում ստացվում է, որ հիբրիդային պատերազմը ոչ թե Արևմուտքն է վարում, այլ Արևմուտքն օգնում է ժողովրդավարությանը, որովհետև դա ժողովրդի կամքն է», – նշել է նա՝ հավելելով, որ նույնիսկ Վրաստանի գործող իշխանությունն է նախկինում սահմանադրորեն ամրագրել եվրոպական ինտեգրման ուղին։

Ըստ Թումասյանի՝ իրական հիբրիդային պատերազմը վարում է հենց Ռուսաստանը՝ օգտագործելով տարբեր գործիքներ՝ ֆինանսական լծակներից մինչև կրոնական և քաղաքական գործիչների ներգրավում։

«Հենց Լավրովը, Զախարովան և իր թիմակիցները, այդ թվում հայկական ազգանուններ ունեցող, բայց իրականում հայության հետ կապ չունեցող անձնավորությունները, հիմա ծավալում են լրջագույն հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ», – պնդում է փորձագետը։
Նա նշում է, որ Մոսկվան, ինչպես բացահայտ հայտարարել է Սերգեյ Լավրովը, նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի անկախացմանը և թույլ չտալ, որ տարածաշրջանը «պոկվի» Ռուսաստանից։

Թումասյանի վերլուծությամբ՝ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանը ստացել է աննախադեպ հնարավորություն։ Ռուսական ազդեցության տակ հայտնված Վրաստանի՝ որպես Արևմուտքի համար անվստահելի գործընկեր դառնալու ֆոնին, Հայաստանը կարող է դառնալ առանցքային լոգիստիկ հանգույց՝ կապելով Արևմուտքն ու Արևելքը։

«Միակ բաց տարածքը, որ Ռուսաստանը չի վերահսկում Արևմուտք-Արևելք լոգիստիկ կապերի ձևավորման մեջ, դա Հայաստանն է։ Սա աննախադեպ հնարավորություն է ինքնիշխանության ձևավորման համար», – ընդգծում է նա։
Սա, ըստ նրա, պատճառն է, որ Ռուսաստանն ակտիվացրել է իր ջանքերը՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և երկիրը սեփական վերահսկողության տակ վերադարձնելու համար, ինչը կլուծի գլոբալ աշխարհաքաղաքական խնդիր՝ ի վնաս Հայաստանի շահերի։

Որպես գլխավոր դաս, որը Հայաստանը պետք է քաղի Վրաստանի փորձից, Թումասյանը նշում է օտար պետության գործակալների՝ իշխանության գալը թույլ չտալու անհրաժեշտությունը՝ անգամ ընտրությունների միջոցով։

«Չպետք է թույլ տալ, որ օտար պետության գործակալները կարողանան իշխանությունը զավթել։ Վրաստանում սա հաշվի չառավ պետությունը, այդքան լավ չընկալեց վտանգը», – նշում է նա։

Փորձագետը եզրափակում է՝ Հայաստանը պետք է օգտագործի խաղաղության օրակարգը՝ ամրապնդելու սեփական ինքնիշխանությունը, հզորացնելու բանակը և ձևավորելու այլընտրանքային լոգիստիկ կապեր, որպեսզի դիմակայի արտաքին ճնշումներին և իրացնի իր աշխարհաքաղաքական ներուժը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան