Ուկրաինայում 414-ամյա եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ուկրանայում Տերնոպոլի մարզի գյուղական շրջանում հայտնաբերվել է 414-ամյա եզակի հայկական հուշարձան: Տերնոպոլի մարզի Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար հայտնաբերել են իսկական պատմական գանձ՝ «Հայկական ջրհորը», որը թվագրվում է 1611 թվականով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ուկրաինայում բնակվող քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։

Չորս դարից ավելի այն գրեթե անհայտ է մնացել, քանի որ կառույցի մեծ մասը գետնի տակ է։ Արտաքինից այն թվում է սովորական աղբյուր՝ քարե պատով և թուջե խողովակով, բայց ներքևում գտնվում է բարդ հիդրավլիկ կառույց, որը կառուցվել է հայ վարպետների կողմից 17-րդ դարում։ Աղբյուրի ջուրը նախ հոսում է գետնի տակ գտնվող ջրամբար, ապա դուրս է գալիս։

Աղբյուրի պատին մնացել է փորագրված քարե սալ՝ լատիներեն և հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է. «Հայ Հակոբն այն կառուցել է 1611 թվականին՝ հասարակության բարօրության համար։ Այս խաչը և աղբյուրը Հակոբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Քարագործ վարպետ Աբրահամը գործը կատարել է նվիրվածությամբ»։

Սալի վերին մասը զարդարված է թևերը մեկնած արծվով, որի տակ խաչ է՝ բարդ ծաղկային նախշերով։ Այս հուշարձանը տպավորիչ է ոչ միայն իր տարիքով, այլև իր վարպետությամբ. հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները նաև փորագրված զարդարանքներ են ստեղծել տեղի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի