Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Լուրեր

31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 18:41
Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել
31.01.2026 | 18:10
Մասշտաբային հոսանքազրկում Ուկրաինայում. մետրոն չի աշխատում, ջրամատակարարում չկա
31.01.2026 | 17:51
Ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
31.01.2026 | 17:30
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
31.01.2026 | 17:09
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը
31.01.2026 | 16:53
Team-ը պատրաստ է շարունակել վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների դեպքում
31.01.2026 | 16:39
Հրազդան քաղաքում 4 մեքենա է բախվել
31.01.2026 | 16:22
Արման Ծառուկյանը խոշոր գրազ է եկել հայտնի բլոգերի հետ
31.01.2026 | 15:55
Երևանում 4 օր ձյուն ու ձնախառն անձրև կտեղա
Բոլորը

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հռչակագիր են ստորագրել երկրների հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցության մակարդակի հասցնելու վերաբերյալ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում առաջնորդների բանակցություններից անմիջապես հետո։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հռչակագրի ստորագրումն անվանել է Մոսկվա կատարած իր այցի հիմնական նպատակներից մեկը։ Նա նշել է, որ այս փաստաթուղթը «կբացի երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ հաստատելով փոխադարձ վստահության աննախադեպ մակարդակը և բոլոր ոլորտներում ավելի սերտ համագործակցության համատեղ հանձնառությունը»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ղազախստանը Ռուսաստանի ռազմավարական և «հատուկ գործընկերն» է։

Տոկաևը Մոսկվա է ժամանել նոյեմբերի 11-ին։ Այցի առաջին օրը նա մոտ երկու ժամ զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այսօր երկու առաջնորդները պաշտոնական բանակցություններ են վարել՝ քննարկելով «քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային և հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»։

ՌԴ նախագահը Տոկաևի հետ երկխոսությունը որակել է բովանդակալից և արդյունավետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի