Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը՝ նավերի վրա հարվածների պատճառով

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Մեծ Բրիտանիան դադարեցրել է Կարիբյան ավազանում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը Միացյալ Նահանգների հետ։ Պատճառն այն է, որ Լոնդոնը նման նավերի վրա ամերիկյան հարվածները համարում է անօրինական և չի ցանկանում մասնակցել դրան։ Այս մասին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիան, որը վերահսկում է Կարիբյան ավազանի որոշ տարածքներ, որտեղ տեղակայված են իր հետախուզական ծառայությունները, օգնել է ԱՄՆ-ին հայտնաբերել թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերը։ Այս տեղեկատվությունը թույլ է տվել ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը կանգնեցնել և ստուգել կասկածելի նավերը, իսկ խախտումների դեպքում կալանավորել նրանց անձնակազմին և առգրավել հայտնաբերված թմրանյութերը։

Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի կողմից Կարիբյան ավազանում նավակների վրա մահացու հարվածներից հետո Լոնդոնը մտահոգվել է այն հնարավորությունից, որ իր հետախուզական տվյալները կարող են օգտագործվել թիրախների ընտրության համար:

Լոնդոնի որոշումը նշանակալի խզում է իր ամենամոտ դաշնակցի և հետախուզական տվյալների փոխանակման գործընկերոջ հետ, նաև ընդգծում է Լատինական Ամերիկայում ԱՄՆ ռազմական գործողությունների օրինականության վերաբերյալ աճող կասկածները:

2025 թվականի սեպտեմբերի սկզբից ի վեր ԱՄՆ ռազմանավերը բազմիցս հարվածել են միջազգային ջրերում գտնվող նավերին, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապված են վենեսուելական թմրակարտելների հետ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ տեղակայել է ռազմանավերի փոքր խումբ՝ վկայակոչելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, իսկ Պուերտո Ռիկոյում տեղակայել կործանիչներ։

Սեպտեմբերի կեսերին Կարակասը Վենեսուելայի տարածքային ջրերում անցկացրել է «Կարիբյան ինքնիշխանություն 200» անվանումով զորավարժություններ։ Հոկտեմբերի սկզբին էլ Reuters-ը և The New York Times-ը (NYT) հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Վենեսուելայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերից։ NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը մշակել էր հակամարտության սրման մի քանի սցենարներ, այդ թվում՝ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունից բռնի հեռացումը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, իր հերթին, հրամայել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ, քանի դեռ Թրամփի վարչակազմը չի դադարեցրել Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավերի դեմ ավիահարվածները: Նա պահանջել է, որ կոլումբիական բանակն անհապաղ խզի «հաղորդակցությունը և այլ համաձայնագրերը ԱՄՆ անվտանգության ուժերի հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի