Սերբերը բողոքի ցույց են անցկացրել Բելգրադում Թրամփի փեսայի կողմից հյուրանոցի կառուցման ծրագրի դեմ

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բանակի շտաբի նախկին շենքը քանդելու և շքեղ հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրի դեմ, որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ, գրում է AFP-ն։

Ուսանողների գլխավորած ցույցը տեղի է ունեցել չորս օր անց այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է հատուկ օրենք, որը Հարավսլավիայի ռմբակոծված բանակի շտաբի վերակառուցումը դասակարգում է որպես անհետաձգելի նախագիծ՝ արագացնելով թույլտվությունների ստացման գործընթացը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդական, նրա դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսին Քուշների ծրագիրը զգայուն է, քանի որ շենքը վնասվել է ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի հարվածների ժամանակ՝ 1998-99 թվականների Կոսովոյի պատերազմն ավարտելու համար։ Քուշների «Affinity Partners» ընկերությունը 2024 թվականին ստորագրել է տարածքի 99-ամյա վարձակալության պայմանագիր, այն բանից կարճ ժամանակ անց, երբ պաշտոնյաները հետ են կանչել դրա՝ որպես «մշակութային ակտիվ» պաշտպանված լինելու կարգավիճակը։

Այնուամենայնիվ, կասկածները, որ տարածքի պաշտպանությունը վերացնելու համար օգտագործված փաստաթղթերը կեղծվել են, հանգեցրել են հետաքննության և մայիսին նախագծի կասեցման։

«Նրանք այժմ կարող են օրինականորեն քանդել այս շենքը, բայց մենք դա թույլ չենք տա։ Մենք այսօր այստեղ ենք՝ նրանց նախազգուշացնելու և ասելու, որ մեր պատմությունն ու մշակութային ժառանգությունը կարևոր են մեզ համար»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է ուսանող-ցուցարար Վալենտինա Մորավչևիչը։

Նախագծի երկրորդ գործընկերը ԱՄԷ-ում գործող անշարժ գույքի կառուցապատող Eagle Hills ընկերությունն է, որն արդեն իսկ ներգրավված է Բելգրադի գետափի վերակառուցման գործում՝ ևս մեկ նախագիծ, որը հանրային բողոքի ալիք է բարձրացրել։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը պայքարում է անցյալ տարվա նոյեմբերին երկաթուղային կայարանում տեղի ունեցած մահացու աղետի պատճառով առաջացած դժգոհության դեմ, պաշտպանել է Քուշների նախագիծը։

«Մենք հողը տրամադրում ենք, և նրանք կատարում են առնվազն 650 միլիոն եվրոյի (753 միլիոն դոլար) ներդրում, որը մեր երկրի համար հսկայական է։ Սա կբարձրացնի Բելգրադում ամեն ինչի արժեքը, կգրավի զբոսաշրջիկներին, այն կարժենա ավելի քան մեկ միլիարդ եվրո»,- ասել է Վուչիչը կառավարամետ Pink TV հեռուստաալիքին՝ ընդգծելով, որ դա վաճառք չէ, այլ երկարաժամկետ վարձակալություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի