Ինչ է ասում Փաշինյանը, որ չի ասում Ալիևը․ վարչապետի փոփոխվող մտքերն անկլավների շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Շաբաթ առավոտյան Նիկոլ Փաշինյանը տարածքների վերադարձի մասին ֆեյսբուքում գրեց՝ չմանրամասնելով, թե գործընթացն ինչ փուլում է։ Մինչ այս ադրբեջանական կողմն էր խոսել ՀՀ-ի տարածքում գտնվող, այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» վերադարձի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախորդ շաբաթ հայտնել էր, որ ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում։

Երևանից և Բաքվից հնչող այս խոսակցություններն արդյո՞ք ենթադրում են, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների նկատմամբ վերահսկողության փոփոխություններ են լինելու։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սարգիս Խանդանյանի մատնանշած պայմանավորվածությունից անցել է շուրջ 10 ամիս, սակայն կողմերը դեռ չեն հայտնել որևէ կետում սահմանազատման գործընթաց սկսելու մասին։

Բաքուն կարծում է, որ ադրբեջանական Ղազախի շրջանի Վերին Ասկիպարա, Սոֆուլու, Բարխուդարլու և Նախիջևանի Քյարքի գյուղերը գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների վերաբերյալ պարբերաբար փոխվում են։ Հայաստանի ղեկավարը, օրինակ, 2021 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվից իրավական հիմքեր էր պահանջում, որոնք կհաստատեին՝ ՀՀ-ի վերահսկողության ներքո տարածքներ կան։

Իսկ ավելի վաղ՝ 2021-ի նախընտրական շրջանում, Փաշինյանն առաջ էր քաշում Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անկլավների փոխանակման գաղափարը։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններից 10 օր անց, ուղիղ եթերում դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարեց, որ ինչպես Ադրբեջանի վերահսկողության ներքո կան հայկական տարածքներ, այնպես էլ Հայաստանի վերահսկողության ներքո կան ադրբեջանական տարածքներ։ Նմանօրինակ հայտարարություն Բաքվից երբևէ չի հնչել, ո՛չ Ալիևի, ո՛չ այլ պաշտոնյայի մակարդակով երբևէ չի ասվել, որ Արծվաշենը պատկանում է Հայաստանին կամ Ադրբեջանը ՀՀ-ից 200 քառակուսի կմ-ից ավելի տարածքներ է օկուպացրել։

2021 թվականին անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր փնտրող Նիկոլ Փաշինյանը 2025-ի օգոստոսի 21-ին արդեն հայտարարում է, որ Բաքուն խոստացել է հիմքեր տրամադրել։

Ի վերջո, Ալիևը Փաշինյանին տրամադրե՞լ է իրավական հիմքեր, թե՞ ոչ։ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այսօր Factor TV-ին ասաց, որ այդ հարցերը քննարկվելու են սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է՝ իրավական հիմքեր գոյություն չունեն, և Ադրբեջանը պատրաստ չէ ՀՀ-ի հետ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց իրականացնել։

Նշենք, որ, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների տարածքներով են անցնում Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան միջպետական նշանակության մայրուղիները։ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունիսի 6-ին հայտարարել էր, որ այնպիսի անկլավ չկա, որը Հայաստանի համար առաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։

Փաշինյանի թիմակիցները հստակ պատասխաններ չունեն՝ արդյո՞ք հնարավոր է, կենսական նշանակության ենթակառուցվածքների հանգամանքը հաշվի առնելով, ադրբեջանական կողմի հետ քննարկեն անկլավների փոխանակման հարցը։ Նրանք միայն նշում էին, որ եթե նման որոշում լինի, ապա դա պետք է նախ հանրաքվեով անցկացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան