Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ-ի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում

Լուրեր

19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored վիճակագրական կայքի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է 7,5 միավոր, որը երկրորդ ամենաբարձր գնահատականն է թիմում։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը 15 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում։ Գործող չեմպիոն «Կրասնոդարը» 33 միավորով առաջատարն է, նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի ԲԿՄԱ-ն։ Լավագույն եռյակը եզրափակող Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հավաքել է 30 միավոր։

Հիշեցնենք, որ այս օրերին Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի հանդիպումներին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարացիներին, իսկ 3 օր անց Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։ Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։