Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները չեն վերականգնվի. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդ այսօր հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները չեն վերականգնվի:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հունվարին՝ այն ժամանակ, երբ ԲԴԽ նախագահը Կարեն Անդրեասյանն էր, որոշել է բավարարել նրա ընկեր, այն ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ էակական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով նրա լիազորությունները։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ՄԻԵԴ վճռի հիմքով, որով ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ 15 տարի առաջ դատավորը նույն գործով երկու իրարամերժ որոշում է կայացրել՝ այսպիսով խախտելով քաղաքացու հիմնարար իրավունքները։

ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել է ինչպես այն հարցը, որ չի կարող 15 տարվա վաղեմության որոշումների համար դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվել, այնպես էլ, որ Կարեն Անդրեասյանը չի կարող քննել Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, քանի որ նրանք ընդհանուր կորպորատիվ շահ ունեն։ Այս հիմքով Կարեն Անդրեասյանին նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, որը ԲԴԽ-ն մերժել է։
Լիազորությունները դադարած դատավորը դիմել է ՄԻԵԴ, և ՄԻԵԴ-ն արձանագրել է դատավորի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի սերտ ընկերական հարաբերությունները և նրանց տնտեսական շահը՝ Անդրեասյանի կնոջ և Գրիգոր Մինասյանի համատեղ տնտեսական կապը ողջամտորեն կարող էին կասկածներ առաջացնել՝ Անդրեասյանի անկողմնակալության վերաբերյալ, որոնք չեն փարատվել, հետևաբար, ԲԴԽ-ն պետք է պատշաճ կարգով քննության առներ բացարկի միջնորդությունը։

ՄԻԵԴ այս որոշումից հետո դատավորի վերաբերյալ գործը ԲԴԽ-ում վերաբացվել է։

Արաքս Մամուլյան