ԱՄՆ-ը ծրագրում է խոշոր ռազմաբազա կառուցել Գազայի հետ սահմանին

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

ԱՄՆ-ը մտադիր է խոշոր ռազմաբազա հիմնել Իսրայելի Օտեֆ Ազզա շրջանում, որը հարակից է Գազայի հատվածին։ Այս մասին հայտնել է Իսրայելի հետաքննական լրագրության Shomrim կենտրոնը՝ հղում անելով նախնական ծրագրերին ծանոթ աղբյուրներին, գրում է The Insider-ը։

Հաղորդվում է, որ օբյեկտը նախատեսված է Գազայում գործող միջազգային ուժերի համար՝ հրադադարը պահպանելու նպատակով, այնտեղ կարող է տեղավորվել մի քանի հազար զինվոր։ Բազայի կառուցման արժեքը գնահատվում է մոտավորապես 500 միլիոն դոլար։ Shomrim-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին ԱՄՆ պաշտոնյաներն Իսրայելի կառավարության և բանակի հետ շփումներում առաջ են մղել այս նախագիծը և արդեն սկսել են քննարկել բազայի համար հնարավոր վայրերը։

Իսրայելական ռազմական աղբյուրները նախաձեռնությունն անվանել են «նշանակալի տեղաշարժ» տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածության հարցում։

Լրագրողները նշում են, որ նման մեծածավալ ներդրումը կարող է քաղաքական հակասություններ առաջացնել Միացյալ Նահանգներում, որտեղ Հանրապետական ​​կուսակցության մի մասը դեմ է արտասահմանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնմանը։ Մինչ օրս ամերիկյան ռազմական ներկայությունն Իսրայելում մնում է սահմանափակ։ Հրադադարի համաձայնագրից հետո մոտ 200 ամերիկացի զինվորականներ տեղակայված էին Կիրյաթ Գատի Կենտրոնական համակարգման կենտրոնում (CMCC): Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը նաև Իսրայելում տեղակայել է THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային պաշտպանության համակարգը, որն օգնել է հետ մղել իրանական հարձակումները։

Նոր բազայի նախագիծը կլինի այն քայլերի շարունակությունը, որոնք արդեն սահմանափակել են Իսրայելի գործողությունների ազատությունը Գազայում, մասնավորապես, մարդասիրական օգնության բաշխման հարցում: Ակնկալվում է, որ Ամերիկյան համակարգող կենտրոնը (CMCC) կստանձնի այս գործընթացի լիակատար վերահսկողությունը, մինչդեռ իսրայելական գործակալությունը (COGAT) կկատարի միայն օժանդակ գործառույթներ։

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Միջազգային անվտանգության ուժերի (ISF) ստեղծման մասին բանաձևի նախագիծ, որոնք Գազայի հատվածում կգործեն մինչև 2027 թվականը: Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա զորակազմի առջև կդրվի Իսրայելի ու Եգիպտոսի հետ սահմանների անվտանգությունը, քաղաքացիական բնակչության և մարդասիրական միջանցքների պաշտպանությունը, ինչպես նաև պաղեստինյան անվտանգության ուժերի մարզումը։

Զորքերը կգործեն Գազայի «Խաղաղության խորհրդի» կողմից հաստատված միասնական հրամանատարության ներքո, որը, ըստ Axios-ի, կգլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գազայի սահմանին ամերիկյան բազայի ստեղծումը, ըստ էության, կծառայի որպես այդ միջազգային ուժերի տեղակայման ենթակառուցվածքային հենասյուն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի