Արգիշտի Հակոբյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությանը 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը մրցակից բելառուս Մաքսիմ Ռիբակին հաղթել է 5։0 հաշվով և դարձել չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
շԱվելի վաղ Վաղարշակ Քեյանը և Անդրանիկ Մարտիրոսյանը դարձել են Եվրոպայի չեմպիոններ, Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը՝ փոխչեմպիոններ։