Ջոկովիչը նվաճել է 101-րդ տիտղոսն ու հրաժարվել Ամփոփիչ մրցաշարին մասնակցելուց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 101-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում։

Աշխարհի 5-րդ ռակետը դարձել է Աթենքի АТР-250 մրցաշարի հաղթող։ Եզրափակիչում 38-ամյա Ջոկովիչը 3 սեթում ուժեղ է գտնվել աշխարհի 9-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիից՝ 4:6, 6:3, 7:5։

Կարիերայում նվաճած տիտղոսների ցուցանիշով Նովակ Ջոկովիչը զիջում է միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին (103 տիտղոս) ու ամերիկացի Ջիմի Քոնորսին (109 տիտղոս)։

Աթենքում հաղթանակից հետո սերբ թենիսիստը հայտարարել է, որ չի մասնակցելու Թուրինում նոյեմբերի 9-16-ին կայանալիք ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարին, որտեղ նրան կփոխարինի հենց Լորենցո Մուզետին։ Ամփոփիչ մրցաշարում կխաղան նաև Յանիկ Սիները (Իտալիա), Կառլոս Ալկարասը (Իսպանիա), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ), Բեն Շելթոնը (ԱՄՆ), Ալեքս դե Մինորը (Ավստրալիա) և Ֆելիքս Օժե-Ալյասիմը (Կանադա)։