Եվրահանձնաժողովը սահմանափակել է ռուսների համար բազմակի մուտքի վիզաների տրամադրումը

Լուրեր

16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրահանձնաժողովը սահմանափակել է ռուսների համար բազմակի մուտքի վիզաների տրամադրումը․ ՌԴ քաղաքացիներին այլևս նման վիզաներ չեն տրամադրվի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարկուս Լամերտը։

Նա նշել է, որ ռուսաստանցիներն այժմ պարտավոր կլինեն ամեն անգամ Եվրոպա մեկնելիս դիմել վիզայի համար, ինչը հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ ստուգում անցկացնել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նոր կանոնների համաձայն՝ ԵՄ երկրները կարող են բազմակի մուտքի վիզաներ տրամադրել միայն ԵՄ բնակիչների ընտանիքի անդամներին և տրանսպորտային աշխատողների (նավաստիներ, վարորդներ և գնացքի ուղեկցորդներ)։

Այնուամենայնիվ, որոշակի դեպքերում երկրները կարող են տրամադրել ավելի կարճաժամկետ վիզաներ կամ, ընդհակառակը, մինչև հինգ տարի ժամկետով վիզաներ, մասնավորապես, այլախոհներին, անկախ լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին և այլ խոցելի ռուսների ու նրանց ընտանիքի անդամներին։

Նոր կանոնները վերաբերում են միայն Ռուսաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է ավելի խստացնել ՌԴ քաղաքացիների համար վիզայի տրամադրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի