ԵՄ-ն պատրաստվում է ավելի խստացնել ՌԴ քաղաքացիների համար վիզայի տրամադրումը

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Եվրամիությունը պատրաստվում է կրկին խստացնել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզայի տրամադրման  կանոնները: Politico-ն, հղում անելով երեք եվրոպացի պաշտոնյաների, հաղորդում է, որ նոր կանոնները փաստացի կդադարեցնեն բազմակի մուտքի վիզաների տրամադրումը: Ռուսները կկարողանան ստանալ միայն մեկանգամյա մուտքի վիզաներ՝ բացառությամբ մարդասիրական նպատակներով տրամադրվող վիզաների, գրում է The Insider-ը։

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո ԵՄ-ն չեղյալ է հայտարարել  Ռուսաստանի հետ մինչ այդ գործող վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Դրանից հետո վիզա ստանալը դարձել է  ավելի թանկ և դժվար։ ԵՄ որոշ անդամ պետություններ (Բալթյան երկրները, Չեխիան և Նիդերլանդները) ամբողջությամբ դադարեցրել են վիզաների տրամադրումը ռուսներին։

Ըստ Politico-ի՝ վիզաների տրամադրումն ազգային իշխանությունների պատասխանատվությունն է, ինչը նշանակում է, որ Եվրահանձնաժողովը չի կարող ռուս զբոսաշրջիկների համար մուտքի ամբողջական և համապարփակ արգելք կիրառել, բայց դա կարող է բարդացնել գործընթացը։

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականին կես միլիոնից ավելի ռուսներ են ստացել շենգենյան վիզաներ՝ նախապատերազմյան մակարդակից ցածր, բայց նախորդ տարվա համեմատ՝ ավելի բարձր։ Համեմատության համար՝ 2019 թվականին ռուսներին տրամադրվել է ավելի քան 4 միլիոն վիզա։

Կրեմլն էլ ենթադրում է, որ ԵՄ-ն լրացուցիչ սահմանափակումներ կկիրառի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ՝ նոր տարրեր ավելացնելով առճակատմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դիվանագետներն արդեն պարտավոր են տեղեկացնել, ինչը նշանակում է, որ նրանց տեղաշարժը Շենգենյան գոտում արդեն իսկ սահմանափակված է: Միանգամայն հնարավոր է, որ եվրոպացիները լրացուցիչ սահմանափակումներ կկիրառեն Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի ծրագրերը՝ խստացնելու ՌԴ քաղաքացիների համար վիզային կարգավորումները և դադարեցնելու բազմակի մուտքի շենգենյան վիզաների տրամադրումը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները «ջանասիրաբար հիշում են Սառը պատերազմի ժամանակ տեղի ունեցած առճակատման հետ կապված ամեն ինչ և նույնքան ջանասիրաբար նոր տարրեր են ավելացնում այս առճակատմանը»։

«Նրանք պատեր են կառուցում, նրանք չեն մոռացել, թե ինչպես։ Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի