Բաքուն ու Երևանը շատ անելիք ունեն՝ կարգավորման հասնելու համար․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոյեմբերի 9-ի  վերաբերյալ 

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբեուվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը դեռ շատ անելիք ունեն հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, և Ռուսաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բաքուն ու Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների վերականգնում, պետական ​​սահմանի արդարացի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանակներում արդյունավետ կապերի հաստատում։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, թե երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու համար եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման, 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունները՝ երկու երկրների միջև պետական ​​սահմանը սահմանազատելու հանձնաժողովներ ստեղծելու մասին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները՝ Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորության մասին, «ձևավորում են խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզ»։

«Այս հայտարարությունները մնում են ուժի մեջ և չեն կորցրել իրենց պահանջարկը։ Եռակողմ ձևաչափով ստեղծված կարևոր հիմքերն ակտիվորեն օգտագործվում են ադրբեջանական և հայկական կողմերի կողմից, այդ թվում՝ անմիջական երկխոսության մեջ։ Այս համատեքստում ռուսական կողմը դրականորեն է գնահատել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կողմից Վաշինգտոնում ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի նախաստորագրումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի