Բազմիցս ընդգծել ենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ․ Ադրբեջանի ԱԳՆ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Արևելյան Զանգեզուրի» շրջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և հիմնված է իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել տեղաշարժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ  մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նպատակը միայն անարգել տարանցիկ կապերի հաստատումն է՝ համաձայն միջազգային իրավունքի և ձեռք բերված համաձայնությունների։ Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքը կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակներում լրացուցիչ երթուղիների զարգացմանը»,- ասել է Հաջիզադեն։

Խեղաթյուրելով իրականությունը՝ նա ասել է, թե «օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» (TRIPP) էր, որը կապահովի «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցում և կամրապնդի տարածաշրջանային կապերը:

Հաջիզադեի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընթանում են բանակցություններ համապատասխան տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծի իրականացման, անվտանգության միջոցառումների և անարգել անցման ապահովման վերաբերյալ, և դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս երթուղին կկապի Ադրբեջանի երկու շրջանները, մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը փոխանցվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմերին։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն՝ սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ երկու երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել Ադրբեջանի և Հայաստանի տարածքներ։ Նրանք ծանոթացել են տրանսպորտային ուղիներին և ենթակառուցվածքներին։ Մենք հետաքրքրված ենք այս միջանցքի արագ բացմամբ»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է նախ ստեղծել համապատասխան պայմաններ և կատարել Բաքվի կողմից նշված պայմանները։ Միայն դրանից հետո կարելի է բանակցություններ վարել ստորագրման վայրի շուրջ։

Նա նաև անդրադարձել է անկլավների հարցին՝ նշելով, թե «մնացած չորս անկլավների՝ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի գյուղի վերադարձը միշտ էլ գերակա խնդիր է»։

«Այս հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում»,- ասել է Հաջիզադեն։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով  ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի