Դանիելե դե Ռոսին իտալական ակումբ է գլխավորել
Իտալացի անվանի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին նշանակվել է «Ջենոայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել։
Մարզչական կարիերայի ընթացքում 42-ամյա մասնագետը գլխավորել է նաև իտալական «Ռոման» (2024թ․) և ՍՊԱԼ-ը (2022-2023թթ․), ինչպես նաև ընդգրկված է եղել Իտալիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում (2021թ․)։
Իտալիայի ընթացիկ առաջնության 10-րդ տուրից հետո «Ջեոնան» 6 միավորով 18-րդ տեղում է։