Ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն
06.11.2025 | 18:20ՆԳՆ-ից հայտնում են, որ նախօրեին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել հետախուզվող քաղաքացու։
Հայտնում են, որ վերոնշյալ քաղաքացին Երևանի Ռոստոմի փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդ է:
«Հունվարի 13-ից նա հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք»,- ասված է հաղորդագրությունում։