ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ Փաշինյան
Հասարակություն
06.11.2025 | 17:10
Վարչապետ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգով հերթական գրառումն է կատարել։
«#հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ»,- գրել է ՀՀ վարչապետը։