Տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի. այն, ինչը կա՝ երկարաժամկետ կայուն աճի հեռանկար չի ստեղծում. Արտակ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ինչպես նախորդ Կառավարությունների ժամանակ, այնպես էլ ներկայիս՝ գործող Կառավարության տնտեսական ցուցանիշների գնահատման հիմքում պետք է դրվի մեթոդաբանություն, որի բացակայության դեպքում կարող ենք ունենալ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բայց չունենալ տնտեսական զարգացման տեսլական, և հակառակը՝ կարող ենք արձանագրել 2 տոկոսանոց տնտեսական աճ և ունենալ նման զարգացման տեսլական։

Այս մասին այսօր «Տնտեսության ակտիվությունը դանդաղում է․ տնտեսական, թե քաղաքական պատճառներ» թեմայով քննարկման ժամանակ
ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով տնտեսության աճի տեմպերի վիճակագրությունը։

«Ասում են տնտեսական աճը դանդաղել է, իհարկե՛ դանդաղել է, բայց եթե ուսումնասիրենք մեր տնտեսության կառուցվածքը, կտեսնենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին միշտ էլ եղել են թույլ ազդակներ։ 2018 թ համար նախատեսված է եղել 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հիմա կա 6,5 տոկոս։ Իսկ երբ նախորդ տարի տնտեսությունը փակվեց 7,5 տոկոս աճով, դա պայմանավորված էր հիմնականում հոկտեմբեր ամսվա 16 %, նոյեմբերին՝ 8%, դեկտեմբերին՝ 10% տնտեսական աճով։ Մենք հասկանում ենք, որ ճիշտ է միտումը դանդաղել է, բայց կա դրական ֆոն, և աճի տեմպի դանդաղումը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով»,-ասաց Արտակ Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ, այնուամենայնիվ, տնտեսության մեջ կան որոշակի բացասական միտումներ, որոնք պայմանավորված են հատկապես գյուղատնտեսության ոլորտի անկման հետ, սակայն դրանք նաև սպասելի արդյունքներ են։

Արտակ Մանուկյանը նաև շեշտեց, որ նախորդ տարվա արձանագրած տնտեսական ցուցանիշի մեջ մեծ դերակատարում է ունեցել հանքարդունաբերությունը, որն այս տարի ունեցել է զարգացման վատ հեռանկար։

«Տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի, որովհետև այն, ինչը կա երկարաժամկետ կայուն աճի հեռանկար չի ստեղծում, իսկ փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք որոշակի ցուցանիշներ զոհել ֆորմալ առումով»,-ասաց վարչապետի խորհրդականը։

Մանրամասները՝ տեսանյութում։