Առաջիկայում մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից․ Հակոբ Արշակյան

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովին ու հանդես եկել ելույթով։ Իր խոսքում Արշակյանը, մասնավորապես, ասել է, որ առաջիկայում«Երկրների ինքնիշխանության, անկախության հարցերը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաներն օգտագործել»։

Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Հակոբ Արշակյանը Հայաստանի զարգացման համատեքստում անդրադարձել է փոփոխվող աշխարհում ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների առանցքային նշանակությանը: ԱԺ փոխնախագահը խոսել է դեռեւս 1990-ականներին ամբողջ աշխարհում, այնուհետեւ նաեւ մեր երկրում ինտերնետի ազդեցության մասին` նշելով, որ ինտերնետը տնտեսության, հասարակության կյանքն ու կենցաղը փոխել եւ նոր հնարավորություններ է ստեղծել:

Անդրադառնալով զարգացման նոր հնարավորություններին, արհեստական բանականության, ռոբոտաշինության ու ավիատիեզերական ոլորտների զարգացմանը՝ նա,  մասնավորապես, նշել է. «Առերեսվում ենք մի իրավիճակի, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաներ: Այն արդեն մեր կյանքում է, բայց դրա ներկայությունը, կարծում եմ, առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը»: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է տարբեր ժամանակներում ոլորտում նորարարության ազդեցությունների, դրանց վերաբերյալ վերաբերմունքի մասին:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տարիների ընթացքում ամբողջական փոփոխության է ենթարկվելու ե՛ւ արդյունաբերությունը, ե՛ւ հասարակական կյանքը: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ առաջիկայում արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից՝ հնարավորություն տալով ավելի շատ զբաղվելու կրթությամբ, գիտությամբ, ստեղծարար աշխատանքով, իրենց սիրած զբաղմունքով, երեխաների դաստիարակությամբ:

«Երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան, ավիատիեզերական տեխնոլոգիաներն օգտագործել իրենց զարգացման, իրենց հասարակություններին ծառայեցնելու համար եւ որքանով է այդ կրթական միջավայրը հասանելի լինելու մարդկանց ու որքանով են մարդիկ դրանից օգտվելու»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Այս համատեքստում նա կարեւորել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքները, որի որոշման արդյունքում ստեղծվել եւ գործում է Նորարարության հայկական հիմնադրամը: Նշելով, որ այն երկարաժամկետ պետական ծրագրերի ստեղծման համար պատասխանատու մարմին է՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է դրա շրջանակում իրականացվող աշխատանքները՝ միտված ոլորտի զարգացմանը:

Հայաստանի ինտերնետ դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության եւ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերներն են քննարկվել նոյեմբերի 6-ին կայացած Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում»: