Վրաստանում Սաակաշվիլիի ու 7 ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ իշխանության բռնի տապալման կոչերի և այլ հոդվածներով

Լուրեր

19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
Բոլորը

Վրաստանի դատախազությունը հայտարարել է ութ քաղաքական գործիչների՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ընդդիմադիր գործիչներ Գեորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի և Էլենե Խոշտարիայի, ինչպես նաև «Լելո»-ի առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ քրեական հետապնդման մասին։

Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարաքիձեի խոսքով՝ գործը համատեղ հարուցվել է դատախազության, պետական ​​անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարության կողմից՝ «պետության դեմ հանցագործությունների՝ դիվերսիայի, օտարերկրյա պետության թշնամական գործունեությանն օժանդակելու, սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության և իշխանության տապալման կոչերի» մեղադրանքներով։

Գվարաքիձեն պնդում է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, «մինչ Վրաստանի կառավարությունն ընտրել էր խաղաղության պահպանման ուղին և հրաժարվել էր Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել», որոշ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ (Էլենե Խոշտարիա, Զուրաբ Ջափարիձե և Գեորգի Վաշաձե), իբր, արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին տեղեկություններ են փոխանցել նավթամթերքի ներմուծման և երկրի  ռազմական ոլորտում տիրող իրավիճակի մասին: Հետաքննությունը պնդում է, որ նրանք տարածել են «կեղծ տեղեկություններ այն մասին, որ Վրաստանի օդային տարածքն օգտագործվում է՝ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար»:

Ըստ Դատախազության՝ Խոշտարիան, Ջափարիձեն և Վաշաձեն արտասահմանյան գործընկերներին տրամադրել են պետական ​​ծառայողների ցուցակներ և այլ փաստաթղթեր՝ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Արդյունքում, ըստ դատախազի, պատժամիջոցներ են կիրառվել Վրաստանի շուրջ 300 քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների և գործարարների նկատմամբ։

Դատախազությունը նաև պնդում է, թե 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության պարտությունից հետո, «ընտրությունների արդյունքները կեղծելու պատրվակով», մի քանի ընդդիմադիր առաջնորդներ «սկսել են փողոցային բողոքի ցույցերի արմատականացման, հեղափոխության, կառավարության տապալման, կառավարական շենքերի շրջափակման և իրավապահ մարմիններին դիմադրության կոչեր անել»։

Քննիչների տվյալներով՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, օգտագործելով իր սոցիալական ցանցերի էջերը և տեսաուղերձները, հրապարակայնորեն կոչ է արել կողմնակիցներին «պայքարել և ագրեսիվ դիմադրել», ինչպես նաև գրավել կառավարական շենքերը և «տապալել ռեժիմը»։

Դատախազության տվյալներով՝ ցուցարարները ֆինանսավորվել և նյութական աջակցություն են ստացել մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և հատուկ ստեղծված հիմնադրամների միջոցով, որոնք ֆինանսավորում են ստացել միջազգային դոնորներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի