Բաքուն հայ ծանրորդի դեմ բողոք է ներկայացրել եվրոպական ֆեդերացիա

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային (EWF)՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանի կողմից, իբր, իրականացված սադրանքի վերաբերյալ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆիրդովսի Ումուդովը։

«Մենք հրահանգել ենք մեր մարզիկներին չտրվել նման սադրանքներին, և նրանք ավելի հանգիստ արձագանքեցին Հայաստանի ներկայացուցչի գործողություններին: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը ներողություն խնդրեց մեզանից: Այնուամենայնիվ, մեր բողոքը հայտնել ենք մրցույթի կազմկոմիտեին և Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային: Երբ խոսքը վերաբերում է ազգային խորհրդանիշին, մենք չենք կարող զիջումների գնալ: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Քամրան Նաբիզադեն նույնպես արտահայտել է իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Ֆեդերացիայի անունից պաշտոնական դիմում է ուղարկվել միջազգային կազմակերպությանը: Մենք հույս ունենք, որ այս հարցն արդարացիորեն կքննարկվի»,- ասել է նա։

Նշվում է, թե հայ ծանրորդը, իբր, ոչ էթիկական վարքագիծ է դրսևորել ամբիոնին՝ ադրբեջանցի մարզիկ Ռավին Ալմամեդովի պատվին Ադրբեջանի պետական ​​օրհներգը հնչելու ժամանակ։ Չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։

Factor TV-ն մեկնաբանության խնդրանքով դիմել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիային։ Պատասխանը կներկայացնենք ստանալուն պես։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի