ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնի առթիվ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են
Քաղաքականություն
05.11.2025 | 18:38
Նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։
«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել և շնորհավորել է հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություն մաղթելով հետագա ծառայության ընթացքում։

Հանդիսավոր միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով»,- ասվում է հաղորդագրությունում։

