Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Սամվելյանն ազատ է արձակվել կալանքից

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, քննարկելով պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը, որոշում է կայացրել բավարարել այն և կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պաշտպանն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր, որ Սամվելյանի առողջական վիճակը շատ ծանր է, ունի մի շարք խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Նա հրատապ դիմում էր ուղարկել նաև ՄԻԵԴ։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երկու ամիս առաջ հաղորդագրություն էր տարածել, գրելով՝ Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ:

Ըստ նախաքննական մարմնի հաղորդագրության՝ Ստեփան Սամվելյանը, չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք։

«Արամ Սարգսյանի՝ գրասենյակում չլինելու պայմաններում Սամվելյանը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը։ Այնուհետև նրա մոտ գտնվող մարտական ձեռքի նռնակը ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում»,- գրել էր ՔԿ-ն։

Ստեփան Սամվելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն քաղաքական հետապնդում որակելով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եթե դատարանը վճռի, որ Սամվելյանն իսկապես ցանկացել է սպանել Սարգսյանին և նախապատրաստական աշխատանքներ է կատարել, ապա նրան սպառնում է ազատազրկում։

 

Ռոզա Վարդանյան