Մերձավանում սպանություններից հետո Ախտոյանները հեռացել են համայնքից

Լուրեր

04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
Բոլորը

Մերձավանում տեղի ունեցած սպանություններից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ Ախտոյանների ընտանիքը հեռացել է համայնքից։ Այս տեղեկությունների վերաբերյալ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին փոխանցեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց:

Անվտանգության տեսակի հետ կապված կառույցը մեկնաբանություն չի տալիս։

Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանից։ Նա լսեց հարցը, սակայն առաջարկեց հետո զանգահարել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Ավելի ուշ պարզվեց, որ Գրիգորյանի սպանության գործով մեղադրվում է Նարեկ Օհանյանը։ Նա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Օհանյան եղբայրներն Ախտոյանների ազգականներն են։ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ստորագրահավաք էր նախաձեռնվել, որ Ախտոյաններին վտարեն Մերձավանից։ Այժմ պարզ չէ՝ արդյո՞ք Ախտոյաններն այս ստորագրահավաքի պատճառով են լքել գյուղը։

Նարեկ Կիրակոսյան