Մեղրի համայնքին կվերադարձվեն 0.5 և 0.2 հա մակերեսով հողամասերը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 17-Ա և 18-Ա որոշումները, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.2 հա և 0.5 հա մակերեսով հողամասերը: