Մեսրոպ Բարբարյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Մեսրոպ Բարբարյանը դարձել է ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն։
Փարիզում ընթացող ԱԱ-ում հայ ձյուդոիստը M-3 տարիքային խմբի 60 կգ քաշային կարգում հաղթել է 5 գոտեմարտ ու նվաճել ոսկե մեդալ։
Աշխարհի առաջնությանը մասնակցում է 2554 ձյուդոիստ 77 երկրից։ Այս առաջնությունը ձյուդոյի պատմության մեջ վետերանների ամենամեծ մրցումն է, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։