Գիշերօթիկ հաստատության բակում հայտնված փոքրիկների մայրը պատրաստ է նրանց վերադարձնել․ որո՞նք են լինելու պետության քայլերը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանում է բազմաթիվ նամակներ, որոնցով քաղաքացիները պատրաստակամություն են հայտնում բոլոր հնարավոր տարբերակներով աջակցել հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաներին։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մագդա Արսենյանը՝ նշելով, որ այս պահին երեխաները գտնվում են Գյումրու երեխաների տանը։

«Երեխաների մայրն այցելել է Գյումրու երեխաների տուն և իր փոքրիկներին վերադարձնելու պատրաստակամություն հայտնել։ Այս պահին նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի տարբեր հանձնաժողովներ աշխատեն երեխաների մոր հետ, ու նա կարողանա մասնագիտական հմտություններ ձեռք բերելով՝ երեխաներին վերցնել իր խնամքի տակ»,- ասաց Արսենյանը։

Նախարարության աշխատակիցը նաև հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն  ընդունում է, որ սոցիալական աջակցության հարցում թույլ են տրվել որոշ բացթողումներ, ինչի շտկման ուղղությամբ էլ այս պահին քայլեր են ձեռնարկվում։

Արսենյանը նաև հավելեց, որ այս պահին նախարարությունը փորձում է պարզել երեխաների մոր ընտանքին ինչ աջակցություն պետք է ցուցաբերվեր պետության կողմից և որքանով են դրանք կատարվել, ուստի ուսումնասիրությունների արդյունքների մասին նախարարությունն ավելի ուշ կտա համապատասխան տեղեկություն։

Քննարկման մասնակից իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ ուշադրություն հրավիրեց պետության կողմից իրականացվող գործառույթների  ոչ լիակատար կատարման վրա և շեշտեց, որ այս դեպքը ցույց է տալիս, որ միջազգային որոշ պարտավորություններ, որոնք վերաբերում են, օրինակ, սոցիալապես անապահով խավերին տրամադրվող աջակցությանը, խտրական վերաբերմունքի բացառմանը,  ՀՀ-ն պարզապես չի կատարել լիարժեք։

Ըստ Հովհաննիսյանի՝ այն, որ երկվորյակ երեխաների մայրը ենթարկվել է շրջապատի պարսավանքին և քննադատությանը, գալիս են փաստելու, որ կա մեծ բաց սոցիալական աշխատողի ինստիտուտում։

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի ղեկավար Միրա Անտոնյանն էլ խնդրի վերաբերյալ նկատեց, որ Հայաստանում դեռ չի կայացել սոցիալական աշխատողի ինստիտուտը, և այս դեպքը թերացումների մասին հուշում կամ ահազանգ կարելի է դիտարկել։

«Մենք տարիներ շարունակ բարձրացնում ենք սոցիալական տարբեր իրավիճակներում հայտնված և մերժված մարդկանց հետ աշխատելու նոր հնարավորությունների անհրաժեշտության հարցը, և ահա այս դեպքը, որը արտակարգ իրավիճակ է, գալիս է հաստատելու այդ նոր հնարավորությունների անհրաժեշտությունը։ Ցավալի է, որ դեպքի մասին մի քանի օր կխոսեն, որից հետո այն կմոռացվի, իսկ այս կինը կմնա իր խնդիրների հետ միայնակ։ Ուստի անհրաժեշտ է խոսել խնդիրների համակարգային լուծման մասին»,- ասաց Միրա Անտոնյանը։

Վերջինս կարևորեց իրական սոցիալական աշխատանքի և պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի անհրաժեշտությունը՝ խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց հետ աշխատանքի և հարաբերությունների կառուցման հարցում, ուստի արագ պետք է պահանջ դնել, որ այս համակարգում աշխատեն բացառապես պրոֆեսիոնալներ։

«Խոսքը ոչ թե նպաստ բաժանողի, այլ իրական սոցաշխատողի անհրաժեշտության մասին է, ինչը բավականին ծանր աշխատանք է»,- պնդեց Մ․ Անտոնյանը։