Որն է Ալիևի խոսույթի նպատակը․ Փաշինյանի պատասխանն ու ադրբեջանցիների այցը Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
04.12.2025 | 21:33
Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 
04.12.2025 | 21:22
Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից
Բոլորը

«Մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ»,- այսպես՝ ոչ ուղիղ կերպով, առանց անուններ հնչեցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։ 

Ադրբեջանի նախագահն ասել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ադրբեջանի նախագահը 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների մասին էր նաև խոսել, «Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»՝ ասել էր նա ու պնդել, որ այսօրվա Հայաստանի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունի։ 

«30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչն անջատելով և արգելակները քաշելով կանգնեցնել»,- նշել է վարչապետը։

Այս հայտարարությունները մեկնաբանելու՝ լրագրողի ուղիղ հարցը, ըստ Փաշինյանի, իրեն դժվարին իրավիճակի մեջ դրեց:

«Դժվար է նրանով, որ ես, փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը։ Ես արդեն մեկնաբանեցի իմ ելույթում»,- ասաց նա։

Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, քաղաքական առումով ավարտված է, սոցիալ-հոգեբանորեն՝ ոչ։ 

Ինչո՞ւ է խաղաղության գործընթացին զուգահեռ՝ Ալիևը շարունակում   այսպիսի խոսույթը․ «Օրբելի ֆորում-2025»-ին մասնակցելու համար Հայաստան հրավիրված ադրբեջանցի փորձագետն այս հարցադրումը նախ հորդորեց ուղղել Ադրբեջանի պաշտոնյաներին, բայց նաև առաջարկեց կարդալ վաշինգտոնյան հռչակագիրը։ 

«Ստուգենք 2 երկրների միջև ստորագրված հռչակագիրը, որը վերաբերում է տարածքների ճանաչմանը, երկուստեք սահմանների ճանաչմանը»,- նշեց նա։

Առաջիկա օրերին Ադրբեջանից ավելի մտահոգիչ հայտարարություններ են հնչելու, Factor TV-ի հետ զրույցում ասում է արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բաքվում նշելու են 44-օրյա պատերազմում հաղթանակի օրը։ 

«Սա շարունակում է ամենալուրջ խոչընդոտներից մեկը լինել։ Բայց եթե դիտարկում ենք իրենց տեսանկյունից, ներքաղաքական առումով, գուցե, դեռևս պատրաստ չեն նման արագ փոփոխությունների»,- ասաց փորձագետը։

Իսկ ինչո՞ւ է Բաքուն համառորեն շարունակում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի գործածությունը․ Հայաստան եկած ադրբեջանցի փորձագետ   Զաուր Շիրիևն ասում է՝ բառի ադրբեջանական ու հայկական ընկալումներն են տարբեր։  

«Կարծում եմ՝ «Զանգեզուրի միջանցքն» ավելի լայն հասկացություն է Հայաստանի համար, չի վերաբերում TRIPP-ին։ Դա պետք է ընկալել որպես այդպիսին, ի տարբերություն Հայաստանի՝ դա չունի բացասական նրբերանգ։ Երբ մենք ասում ենք միջանցք, Հայաստանում այլ կերպ են ընկալում, Արդբեջանում այլ կերպ են ընկալում»,- ընդգծում է ադրբեջանցին։

Ադրբեջանցի փորձագետներին շատ են հետաքրքրել այն հնարավորությունները, որոնք օգտագործելով՝ կկարողանան ուղերձներ փոխանցել՝ հայ հասարակության մոտ Ադրբեջանի վերաբերյալ վերաբերմունք փոխելու համար։ Թե ինչ ուղերձների մասին է խոսքը, Արմեն Պետրոսյանը չցանկացավ բարձրաձայնել, ասաց՝ փակ քննարկում է եղել։

Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս սպասվում է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան։ 

Փաշինյանը նշում է՝ Հայաստանը շարունակում է նվիրված լինել խաղաղության օրակարգին․ «Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան