Հուսով եմ, որ «Ավրորա»-ն կշարունակի պահպանել իր հայկական արմատները. Ռուբեն Վարդանյանի ուղերձը բանտից

Լուրեր

30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող գործարար Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին:

Ստորև ներկայացնում ենք ուղերձը.

«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,
Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։

Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։

Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։

Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։
«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:

Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։

Երախտագիտությամբ և հույսով՝
Ռուբեն Վարդանյան»։

Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյաննը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում։ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական բոլոր ղեկավարներին ծանր մեղադրանքներ է ներկայացրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, ֆինանսավորում։