1 միլիոն 800 հազար դրամ՝ «Լավ էլի» բենդին շուրջ 30 րոպեանոց ելույթի համար

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը 1 միլիոն 800 հազար դրամ է վճարել «Լավ էլի» բենդին «Էրեբունի-Երևան 2807» միջոցառումների շրջանակում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների պետական համակարգից։

«Լավ էլի» բենդը ելույթ է ունեցել հոկտեմբերի 12-ին` «Դիանա Աբգար»-ի անվան զբոսայգու տարածքում տեղի ունեցած ռոք համերգի ընթացքում։ Պայմանագիրը, ըստ Armeps համակարգի, կնքվել է հոկտեմբերի 16-ին, այսինքն՝ միջոցառումից 4 օր անց։

Ելույթի տևողությունը պայմանագրով առնվազն 30 րոպե է սահմանված, իսկ երգացանկը համաձայնեցվել է պատվիրատուի՝ Երևանի քաղաքապետարանի հետ: 

Նշենք, որ նույն ռոք համերգի ընթացքում «Բամբիռ» խմբին առնվազն 30 րոպե ելույթի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է երկու միլիոն դրամ։ 

Արփի Հակոբյան