«Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունում ձևաչափային փոփոխություններ կարող են լինել»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.11.2025 | 15:36ԵՄ դիտորդական առաքելության ձևաչափի որոշակի փոփոխություններ կլինեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։
«Առնվազն մինչև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում։
Համաձայնագրի ստորագրումից հետո և վավերացումից հետո, իհարկե, որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ մենք Եվրամիության մեր գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան