Թրամփը սպառնում է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը, եթե քաղաքապետի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածուն

Լուրեր

01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
Բոլորը

Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ընտրողներին՝ կանգնեցնել Զոհրան Մամդանիին (Դեմոկրատական կուսակցությունից քաղաքապետի թեկնածու) կամ վճարել, գրում է The Guardian-ը։

«Եթե կոմունիստ թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, քիչ հավանական է, որ ես դաշնային միջոցներից բացի, պահանջվող նվազագույն գումարից բացի՝ գումար կհատկացնեմ իմ սիրելի առաջին տան համար։ Ես չեմ ուզում որպես նախագահ վատի հետևից լավ գումար ուղարկել»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Կիրակի CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ էլ նա հայտարարել էր․ «Որպես նախագահ՝ ինձ համար դժվար է լինելու շատ գումար տրամադրել Նյու Յորք քաղաքին, քանի որ եթե Նյու Յորքը ղեկավարում է կոմունիստ, ապա դուք պարզապես վատնում եք այնտեղ ուղարկած գումարը»։

ԱՄՆ նախագահն ուղղակիորեն չի որոշում, թե որքան գումար է ստանում որևէ քաղաք դաշնային կառավարությունից. դա Կոնգրեսի սահմանադրական գործառույթն է:

Գրառման մեջ Թրամփը Մամդանիի դաշնակից, ​​քաղաքապետի հանրապետական թեկնածու Քուրթիս Սլիվայի օգտին քվեարկությունն անվանել է «քվեարկություն Մամդանիի օգտին» և ակնարկել անկախ թեկնածու, Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի օգտին իր նախընտրության մասին։

«Ես կնախընտրեի տեսնել հաջողակ դեմոկրատի հաղթանակը, քան փորձ չունեցող կոմունիստի, որն ամբողջովին ձախողվում է»,- գրել է Թրամփը։

Կուոմոն, որն ամբողջ կյանքում դեմոկրատ է եղել, այս տարվա քաղաքապետի ընտրություններին մասնակցում է որպես անկախ թեկնածու՝ շրջանցելով դեմոկրատական ​​նախնական ընտրությունները։ Նա կրկնել է նախագահի խոսքերը գրառումից մի քանի րոպե անց՝ 77WABC ռադիոկայանի հետ զրույցում։

«Հիմա ամեն ինչ կախված է հանրապետականներից, և ես հույս ունեմ, որ նրանք կլսեն նախագահին»,- ասել է նա։

Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում Կուոմոն կրկնել է Թրամփի սպառնալիքը՝ դադարեցնել քաղաքի ֆինանսավորումը և ուղարկել Ազգային գվարդիա։

«Թրամփը կանցնի Մամդանիի միջով, ինչպես տաք դանակը՝ կարագի միջով», – ասել է նա։

Մամդանին հրապարակավ արձագանքել է Թրամփի դիտողություններին նախընտրական միջոցառման ժամանակ՝ ասելով, որ ինքն «ամիսներ շարունակ» իմացել է, որ Թրամփը կաջակցի Կուոմոյին։

«Եվ չափազանց հաճախ մենք Դոնալդ Թրամփի բերանից դուրս եկող ամեն ինչին վերաբերվում ենք այնպես, կարծես այն արդեն օրինական է, միայն այն պատճառով, թե ով է դա ասում։ Այս ֆինանսավորումն այն չէ, ինչ Դոնալդ Թրամփը մեզ տալիս է այստեղ՝ Նյու Յորքում։ Սա այն է, ինչին մենք, ըստ էության, արժանի ենք Նյու Յորքում»,- ասել է նա։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Մամդանին երկու մրցակիցներից էլ առաջ է առնվազն 10 միավորով։ Հոկտեմբերի 30-ին ավարտված Atlas Intel-ի հարցումը ցույց է տալիս, որ Մամդանին առաջատար է 41% աջակցությամբ, մինչդեռ Կուոմոն ունի 34%, իսկ Սլիվան՝ 24%։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի