«Հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք»․ նոր ինստիտուտներ՝ Քաղաքացիական օրենսգրքում

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Քաղաքացիական օրենսգրքում կներդրվեն «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները։ Նման նախագիծ է ներկայացրել Կադաստրի կոմիտեն։

Մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի հասած այն քաղաքացիները, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, իրավունք կստանան գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կպահպանվի ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։

«Անշարժ գույքի նման կառուցվածքային գերակշռությունը հանգեցնում է նրան, որ բնակչության զգալի ակտիվներ դուրս են մնում ակտիվ տնտեսական շրջանառությունից՝ խոչընդոտելով նաև անշարժ գույքի կոնցեպտուալ զարգացմանը:

Այսպես, կենսաթոշակային տարիքին հասած քաղաքացիների զգալի մասը, ունենալով անշարժ գույք, շարունակում է ապրել սահմանափակ ընթացիկ եկամուտներով՝ առողջապահական, կոմունալ և խնամքի աճող ծախսերի պայմաններում։ Գործող օրենսդրական դաշտում բացակայում է բավարար իրավական հիմք, որը կերաշխավորի անվտանգ և կանխատեսելի մեխանիզմ՝ սեփականատիրոջը հնարավորություն տալու իր անշարժ գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտներ՝ պահպանելով ոչ միայն գույքի նկատմամբ իր սեփականության, այլև այն օգտագործելու (բնակվելու) իրավունքը։ Այսպիսով, առկա է իրավական բաց՝ տարեց քաղաքացիների գույքային պոտենցիալը ֆինանսական ռեսուրսի վերածելու, ինչպես նաև սոցիալական պաշտպանության լրացուցիչ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-նշվում է հիմնավորման մեջ։

Կողակցի սեփականության իրավունքը միաժամանակ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը սեփականատերերի դիմումի հիման վրա կարող է գրանցվել որպես կողակցի սեփականություն, ինչի արդյունքում կենդանի մնացած ամուսինը կշարունակի սեփականության իրավունքով անխոչընդոտ տնօրինել և օգտագործել իր կենցաղային միջավայրը՝ բնակարանը կամ տունը՝ որպես մեկ ամբողջական գույքային միավոր, առանց այդ փուլում գույքը մյուս ժառանգների հետ բաժանելու անհրաժեշտության։

Նախագծի հեղինակը նշել է նաև, որ ամուսնության ընթացքում գույքի գրանցումը որպես կողակցի սեփականություն նաև կապահովի իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։

Եվգենյա Համբարձումյան