Փեսան՝ փոխքաղաքապետի աթոռին. ԿԿՀ-ն Վարդան Ղուկասյանի գործողություններում օրենքի խախտում է տեսնում

Լուրեր

25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
Կասկադի հարևան տարածքից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործողություններում շահերի բախում է հայտնաբերել։ Խոսքը վերաբերում շուրջ 5 ամիս առաջ իր փեսային և ընկերոջը քաղաքապետի տեղակալներ նշանակելու դրվագին։

Փոխքաղաքապետներին ընտրել է ավագանին, քվերակությանը մասնակցել են նաև Վարդան Ղուկասյանը և նրա փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ ԿԿՀ-ի եզրակացության մեջ նշվում է՝ Գյումրիի քաղաքապետը կատարել  է մասնավոր շահով պայմանավրոված գործողություն, թեկնածության առաջադրում, որն էլ հանգեցրել է օրենքի խախտման։

«․․․Բացի այդ, Վարդան Ղուակսյանի կողմից չի պահպանվել օրենքի պահանջն այն մասին, որ շահերի բախման հնարավոր իրավիճակի դեպքում նա պետք է դիմեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն էլ իր հերթին պետք է առաջարկեր ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր»,- նշել է հանձնաժողովը։

Մինչև քաղաքապետի պաշտոնը ստանձնելը՝ մարտի 31-ին տված հարցազրույցի ժամանակ, Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ եթե իրեն ձերբակալեն, փոխքաղաքապետը կդառնա քաղաքապետ։ Նա նշել էր, որ «ինքը վախենալու բան չունի», բայց եթե քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, փոխքաղաքապետն ունի կարևոր առաքելություն։

Հանձնաժողովն արձանագրել է՝ քաղաքապետը տվյալ առաջադրումներով նպատակ է ունեցել իր բացակայության պարագայում փաստացի պահպանել իշխանությունը և ազդեցությունը համայնքի կառավարման վրա։

Հանձնաժողովն արձանագրել է՝ ՏԻՄ օրենքը հստակ սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։

Իր հերթին Ղուկասյանի ներկայացուցիչը նշել է, թե նախընտրական ցուցակում Ղուկասյանի փեսան 2-րդն էր, տրամաբանական էր նրան քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելը։ Հանձնաժողովից հակադարձում են․ ցուցակում 2-րդը լինելը փոխքաղաքապետ դառնալու երաշխիք չի կարող լինել։

«Որպես օրինակ նշենք, որ Սիսիան համայնքում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվել է ընտրական ցուցակի 26-րդ համարը զբաղեցնող անձը, Չարենցավան համայնքում՝ 19-րդ համարը զբաղեցնող անձը, Ծաղկահովիտ համայնքում՝ 4-րդ համարը զբաղեցնող անձը և այլն»,-նշվում է հանձնաժողովի եզրակացության մեջ։

Ղուկասյանի ներկայացված պարզաբանման մեջ նշվել է նաև, որ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվելով Ավետիս Առաքելյանը չի ստացել որևէ արտոնություն, գույքային կամ այլ վիճակի բարելավում։ ԿԿՀ-ն սա անհիմն է որակել, նշել՝ Վարդան Ղուկասյանը վերջինիս համար ապահովել է արտոնություն, այն է հնարավորություն է տվել զբաղեցնել համայնքի կառավարման տեսանկյունից երկրորդ կարևորագույն պաշտոնը՝ միաժամանակ նրա համար ապահովելով գույքային առավելություն․ ի տարբերություն ավագանու անդամների համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ստանում է աշխատավարձ։

«Առաքելյանի՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելը ոչ միայն վերջինիս համար է հանգեցրել արտոնության, այլև ուղղակիորեն բխել է Վարդան Ղուկասյանի մասնավոր շահից»,-ընդգծել է հանձնաժողովը։

Եվգենյա Համբարձումյան