Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ ՆԳ նախարար

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացված միջոցառումներին՝ նշել է, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։

Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս տեսանկյունից հստակ կլինեն ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։

Խոսելով բիոմետրիկ համակարգի ներդրման մասին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են աշխատանքները, կա կնքված պայմանագիր, մասնավոր գործընկերոջ հետ տարածքային գրասենյակների մասով որոշարկում, վերջնականացվել են տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը, իսկ  առաջիկայում կհաստատվի անձնագրի արտաքին նկարագիրը։

ՆԳ նախարարի խոսքով՝ պետք է վերանայվեն ծառայության շենքային պայմանները, որի շինարարական աշխատանքների նախատեսման մոդելային տարբերակը մասնավոր գործընկերոջ հետ նախատեսված է։  Այս աշխատանքների ապահովումը կիրականացվի 2026 թվականի առաջին կիսամյակում, իսկ երկրորդ  կիսամյակից կսկսվի բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմանների հարցը մանրամասն դիտարկվել է մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը սահուն լինի, իսկ հերթերի պատկերը՝ կառավարելի։

ՄՔԾ ոլորտի բարեփոխումների համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից 2025թ. հուլիսի 3-ին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը:  Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում այս ուղղությամբ ձեռնարկված էական քայլերը․ ներկայումս ընթանում է  X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի տվյալների արագ և անվտանգ փոխանակում գերատեսչությունների միջև։