865 հազար դոլար՝ առանց մրցույթի․ «Էրեբունի-Երևան-2807» միջոցառումները կազմակերպել է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպումը դարձյալ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն է իրականացրել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։

Factor.am-ը գնումների պետական` Armeps.am հարթակից տեղեկանում է, որ Երևանի քաղաքապետարանն ընկերությանը վճարել է 332 միլիոն 934 հազար 895 դրամ կամ 865 հազար դոլար։ Ուշագրավ է, որ տոնակատարությունները սկսվել են հոկտեմբերի 11-ից, ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ հարթակի, կնքվել է հոկտեմբերի 24-ին։

Ընկերությունը պարտավորվել է միջոցառումներ կազմակերպել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։ Տոնակատարություններն ամփոփող եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Թաթա Սիմոնյանը և Լյուբով Ուսպենսկայան։ Թե Երևանի քաղաքապետարանը որքան է վճարել նրանց, դեռ հայտնի չէ․ Factor.am-ը հոկտեմբերի 1-ին գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել տոնակատարության շրջանակում կազմակերպված միջոցառումների ծախսերի վերաբերյալ, բայց պատասխանը դեռ չենք ստացել։

«Համերգային ծրագրի կազմակերպման շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բեմի նախագծման, ԼԷԴ էկրանների կոնտենտի պատրաստման, բեմադրող ռեժիսորի, երաժշտական պրոդյուսերի, երգերի ձայնագրությունների և գործիքավորման, ստեղծագործական, ադմինիստրատիվ ու կոորդինացիոն անձնակազմի, բեմադրող պարուսույցի, առնվազն թվով 6 պարային ելույթներ, երգչի բեմական հագուստ առնվազն 2 հատ, և պարային խմբերի բեմական հագուստի պատրաստում՝ առնվազն 80 հատ, ոճաբանի, վարսահարդարի ու դիմահարդարի ծառայություններ, ԼԷԴ էկրաններին համերգի համաժամանակյա ցուցադրության, հետնաբեմի ապահովման, անձնակազմի սննդի ապահովման, հաշվետու հոլովակի պատրաստման նպատակով նկարահանման ապահովման, բեմի անվտանգության, տրանսպորտային ծախսերի, բանվորական ուժի, տարածքի մաքրության, գեներատորի ապահովման և հոսանքի մոնտաժման ապահովման ծառայություններ»,- Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի ու «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ուսումնասիրությունից։

Ընկերությունը նման աշխատանքներ պարտավորվել է իրականացնել նաև մյուս հատվածներում կազմակերպված միջոցառումների դեպքում։ Բացի այդ, պայմանագրից տեղեկանում ենք, որ ընկերությունը պարտավորված է եղել նաև զբաղվել մայրաքաղաքի 2807-ամյակի միջոցառումների իրազեկմամբ։

«Միջոցառումը պատշաճ մակարդակով գովազդելու և հանրահռչակելու նպատակով անհրաժեշտ է ապահովել օրվա խորհրդին համահունչ գովազդային առնվազն 8 հոլովակ՝ յուրաքանչյուրն առնվազն 20 վայրկյան տևողությամբ։ Սոցիալական ցանցերի և կայքերի միջոցով ապահովել վերջինիս մարքեթինգային առաջխաղացումը միջոցառման մեկնարկից առնվազն 6 օր առաջ։ SMM արշավը նախատեսել նույն ժամանակահատվածի համար՝ ներգրավելով սոցիալական ցանցեր, ինչպիսիք են՝ Facebook-n, Instagram-n, TikTok-p: Անհրաժեշտ է ապահովել տեսա և ֆոտո հրապարակումներ միջոցառման վերաբերյալ, մասնավորապես՝ մասնակից արտիստների (ինֆլույենսերների) կողմից՝ ապահովելով դրանց հրապարակումը միջոցառումը լուսաբանող հարթակներում։ Յուրաքանչյուր ինֆլույենսեր անհրաժեշտ է հրապարակի առնվազն 1 ռիլ և 1 սթորի»,- նշված է պայմանագրում։

«Ֆակտորի փրոդաքշն»-ը նաև պարտավորված է եղել ապահովել միջոցառման բրենդավորումը, ինչպես նաև դրոշների տպագրություն։ Պարտավորված է եղել նաև Երևանի տարբեր հատվածներում տեղադրել առնվազն 10 տեղեկատվական բնույթ կրող սյուներ։

Նշենք նաև, որ անցյալ տարի Էրեբունի-Երևան 2806-ամյակի եզրափակիչ համերգի կազմակերպիչը ևս «Ֆակտորի փրոդաքշն»-ն էր։ Իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։

«Ֆակտորի փրոդաքշն»-ը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության բազմամիլիոնանոց ծրագրեր է շահել։

Արփի Հակոբյան