Թմրամիջոցներ՝ ներքնակներում. ՊԵԿ-ը միջազգային առաքանիներից կոկաին է հայտնաբերել 

Լուրեր

30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Բոլորը

ՊԵԿ-ը մաքսային զննման են ենթարկել «Հայփոստ»-ի միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու առաքանի ու, կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից, հայտնաբերել 178 գրամ և 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցներով․ հայտնում են ՊԵԿ-ից։

«Պարզվել  է նաև, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում և առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չեն ունցել: Հայտնաբերված զանգվածների նմանությունը, սակայն, կասկած է հարուցել վարչության աշխատակիցների մոտ, և առաքանիները ստացող հնարավոր անձանց վերաբերյալ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ։

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով «Հայփոստ»-ի անվտանգության աշխատակիցների հետ, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  178 գրամ «կոկաին»-ի փոխարեն, նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ա․Ս․-ն և Ա․Ե․-ն։ Նրանցից մեկը,  անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է լիցքավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։

Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:

«Հայփոստի» հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումները  շարունակվել են: 250 գրամ «կոկաին»-ի փոխարեն այլ զանգվածներով փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո Դիլիջան քաղաքում էլ ձերբակալել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածները ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ առաքանիներում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցների ՀՀ տեղափոխումը և այնուհետև ՀՀ տարածքում դրանց ստացումը կազմակերպել է ձերբակալված Ա․Ե․-ն։

Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալվածներից  3-ի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն»,- ասված է հաղորդագրությունում։