Ուկրաինական ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ ոչնչացրել է մերձմոսկովյան նավթամուղը

Լուրեր

09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ շարքից հանել է Մոսկվայի Ռամենսկի շրջանի «Օղակաձև» նավթամուղը:

Գերատեսչությունում խողովակաշարը անվանում են ՌԴ «գերկարևոր ռազմական օբյեկտ», որը ռուսական բանակին ապահովում էր պատերազմ վարելու ռեսուրսներով:

«Բոլոր երեք ճյուղերը, որոնցով ագրեսորը տեղափոխում էր բենզին, դիզել և ավիացիոն վառելիք, հաջողությամբ և միաժամանակ պայթել են»,- փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնել էր, որ մեկ գիշերվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի վրա 11 ուկրաինական դրոն է խոցվել, սակայն խողովակաշարի վրա հարձակման հաստատում այս պահին չկա: