Հայաստանը միանում է Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնությանը

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանը ներառվել է «Ներմուծման խթանման գրասենյակ» (Import Promotion Desk – IPD) նախաձեռնության գործընկեր երկրների ցանկում։
«Այս որոշումը կարևոր փուլ է ներկայացնում Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդման գործում։ Այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկաներում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի սերտորեն համագործակցել Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), ինչպես նաև նախաձեռնությունը իրագործող գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու համար, որ հայկական արտադրողները համապատասխանեն եվրոպական շուկայի ստանդարտներին, օգտվեն արտահանման խթանման գործիքներից և մասնակցեն Գերմանիայում ու այլ երկրներում անցկացվող առաջատար միջազգային ցուցահանդեսներին՝ իրենց արտադրանքը հաջողությամբ դիրքավորելու եվրոպական շուկաներում։

IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։ Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։