Հայ գրոսմայստերները կմասնակցեն 2025 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին

Լուրեր

03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-26-ը Հնդկաստանի Գոա նահանգում. հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով:

Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Առաջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղա Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:

Հայկ Մարտիրոսյանը կխաղա Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:

Գաբրիել Սարգսյանը կխաղա Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի հետ:

Կարեն Գրիգորյանը կխաղա Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:

Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է:

Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են միանգամից երկրորդ խաղափուլից։

Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: