Սուր ցավերով՝ կալանքի տակ․ ինչու է ՊՈԱԿ-ն ուշացնում դատաբժշկական փորձաքննության պատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

Գլխուղեղի կաթվածի հետևանքով մարմնի մի հատվածն անկառավարելի դարձած Սուրեն Մուրադյանի կալանքը կրկին երկարացվել է 3 ամսով։ Կալանավորը սուր ցավերով արդեն մեկուկես տարուց ավելի է՝ «Արմավիր» ՔԿՀ-ում է։ 

42-ամյա Մուրադյանի առողջական վիճակին Factor TV-ն անդրադարձել էր դեռևս մայիսին։ Կալանավորը պատմել էր, որ անգամ տարրական կարիքները չի կարողանում միայնակ հոգալ։ Կաթվածից հետո Սուրենի աջ ձեռքը միշտ անկանոն շարժվում է, աջ ոտքը դժվարությամբ է տեղաշարժում։ Դեռ ամիսներ առաջ մեզ հետ զրույցում կալանավորը հաճախ նաև մոռանում էր բառերը։

Դեռևս հուլիսի 30-ին դատարանը բավարարել էր Մուրադյանի միջնորդությունը և նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել է որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ սեպտեմբերի սկզբին, բայց մինչև հիմա Մուրադյանը չի ստացել պատասխանը, այն չի հասել նաև դատավոր Արման Բաբախանյանին։

Իսկ ինչո՞ւ են այսքան ուշանում փորձաքննության պատասխանները․ պարզաբանում ստանալու համար Factor TV-ն դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Հարց է ծագում՝ արդյո՞ք առողջական ծանր վիճակում գտնվող անձանց չպետք է առաջնահերթություն տրվի։ Իրավապաշտպանը շեշտում է՝ միանշանակ։

ՔԿՀ-երում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Հովհաննիսյանը մի քանի դեպք է հիշատակում, երբ անազատության մեջ գտնվող անձանց ուշացումով են տեղափոխել բուժհաստատություն կամ փոխել խափանման միջոց կալանքը, և նրանց կյանքը չի հաջողվել փրկել։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ կալանքը պետք է կիրառել ամենածայրահեղ դեպքում։

Սուրեն Մուրադյանը ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և շրջանառելու մեղադրանքով։ Հաշվի առնելով առողջական վիճակը՝ նրա նկատմամբ սկզբում տնային կալանքն է ընտրվել որպես այլընտրանքային խափանման միջոց, սակայն հետո փոխվել է։ Այս ընթացքում կալանավորը տույժեր չի ստացել՝ հույսով, որ դա կնպաստի տուն վերադառնալուն և բժիշկների հսկողության տակ անցնելուն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան