Արմեն Գրիգորյանը և Ջոնաթան Բասը քննարկել են էներգետիկ անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր
Քաղաքականություն
31.10.2025 | 16:36
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում հանդիպել է «Արջենթ ԼՆՋ»-ի նախագահ և գործադիր տնօրեն, «SyriUS էներգիայի նախաձեռնության Ռոտոնդա Մաջլիս»-ի հիմնադիր Ջոնաթան Բասի հետ:
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են էներգետիկ անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: